Арно Бабаджанян

График

21 апр ВторникВт20:00
Ереван
Livingston Restaurant
Купить БилетЗакрытьОт AMD 10000

Описание

Ապրիլի 21-ին Լիվինգսթոնում Առնո Բաբաջանյանական երեկո է սպասվում։

Երեկոն կլցվի կոմպոզիտորի լեգենդար մեղեդիներով՝ «Год любви», «Благодарю тебя», «Пока я помню - я живу», «Ты, море и я» ... երաժշտություն, որը տասնամյակներ շարունակ հուզում է սրտերը իր խորությամբ, ջերմությամբ և կյանքի հանդեպ անսահման սիրով։

Բաբաջանյանական ստեղծագործությունները միավորում են նուրբ լիրիկան, բարությունն ու գեղեցիկը տեսնելու բացառիկ զգացողությունը՝ ստեղծելով նոստալգիկ մթնոլորտ։

Երեկոն կուղեկցվի բարձրաճաշակ կատարումներով, բարձր խոհանոցի ուտեստներով և բարձրակարգ սպասարկմամբ՝ ստեղծելով հիշարժան և նրբաճաշակ փորձառություն։

Երեկոյի սկիզբը՝ 20:00 

Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային 

Հյուրերի նվազագույն թիվը՝ 2 

Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ

Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։

 Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։

Կազմակերպիչ՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ 093310717


 

Фото и видео

Поделиться