Նկարագրություն

Ձմեռային հեքիաթներ՝ նվագախմբի հետ. Շչելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble։ Համերգ Երևանում


Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկայանա աներևակայելի մթնոլորտային համերգ։  Պյոտր Իլյիչ Չայկովսկու գլուխգործոցների ընկերակցությամբ Ամանորը երկար սպասված տոնական միջոցառում է Երևանում, որը չի կարելի բաց թողնել: Հեքիաթային համերգասրահի կամարների ներքո կհնչի «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկ), «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին» ստեղծագործությունների չքնաղ երաժշտությունը։ Ամանօրյա այս երեկո ընկղմվեք կախարդական երաժշտության աշխարհ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի սրտահունչ, գունեղ կատարման ուղեկցությամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

 

Չափազանց զգացմունքային և վիրտուոզ կատարման շնորհիվ Չայկովսկու հայտնի երաժշտական ​​գանձերի ծանոթ կերպարները բառացիորեն կկենդանանան։

 

Մինչ համերգի սկիզբը հրավիրում ենք հիանալ սրահի ինտերիերով և ճարտարապետական ​​տարրերով։ Սրահում շրջելն ու ամանօրյա մթնոլորտով պարուրվելը մեծ հաճույք կպարգևի։


Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում ամենամթնոլորտային դահլիճներում։


ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: Բաց մի՛ թողեք այս գեղեցիկ, մթնոլորտային, դյութիչ դեկտեմբերյան համերգի տոմսերը ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:


Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգներ մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսաարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Սկիզբը՝ 20։00-ին։

Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն, Ավ․ Իսահակյան փող․ 1, ք․ Երևան, Հայաստան։

Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

Համերգի ծրագիր․

Պ.Ի. Չայկովսկի - «Տարվա եղանակները» (վերամշակում դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար). Ապրիլ, Հունիս, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր

Պ.Ի. Չայկովսկի - «Շչելկունչիկ» սյուիտ. Մարտ, Չինական պար, Տրեպակ, Փերի Դրաժեի պար, Ծաղիկների վալս, Պա-դե-դե (լարային քառյակ և դաշնամուր)

Պ.Ի. Չայկովսկի - Մանկական ալբոմ․ Քաղցր անուրջ, Նեոպոլիտանական երգ

Պ.Ի. Չայկովսկի - Վալս «Քնած գեղեցկուհին» բալետից

Պ.Ի. Չայկովսկի - «Կարապի լիճը». տեսարան թիվ 14 (Մոդերատո), տեսարան թիվ 22 Նեապոլիտանական պար

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել