Նկարագրություն
Քվենտին Տարանտինոն այն ռեժիսորներից է, ում կարիք չկա ներկայացնելու: Նա ազդեցություն է ունեցել կինեմատոգրաֆիստների մի քանի սերունդների վրա, իսկ նրա «Քրեական ընթերցվածք» կամ «Սպանել Բիլին» ֆիլմերը տեսել են գրեթե բոլորը: Հրավիրում ենք դիտելու, թերևս, ռեժիսորի ամենավիրտուոզ աշխատանքը՝ «Անփառունակ սրիկաներ» ֆիլմը, Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով անհավանական ֆանտազիան: Տարանտինոյին բնորոշ առանձնահատկությունները, ինչպիսիք են մեջբերումներ ֆիլմից, կախարդող երկխոսությունները և կոմիքսային բռնությունը, այստեղ առանձնահատուկ հարթության վրա են դրվում՝ շնորհիվ վառ պատմական ֆոնի: Բացի ֆիլմից, կքննարկենք նաև, թե ինչպես է Տարանտինոն փոխել և շարունակում փոխել կինեմատոգրաֆիան:
Ուշադրություն
Ձեզ հետ ,նույն սեղանի շուրջ,կարող են նստել այլ հյուրեր ևս