Նկարագրություն

 2023, Գերմանիա, 66 րոպե

 Ռեժիսոր՝ Ավիվա Բարխուրդարյան

Պատմական վայրեր այցելելով ժամանակակից Բեռլինում՝ Ավիվա Բարխուդարյանն իր հոր՝ Վիգենի հետ կապված շատ պատմություններ է անում սառը պատերազմի տարիներին երկու մասի բաժանված գերմանական մայրաքաղաքի ֆոնին։ Ազգությամբ հայ, իսկ գաղափարներով սոցիալիստ Վիգենը Իրանից գալիս է Բեռլին՝ ձեռքին ընդամենը մի ձեռագործ կարպետ և մի տուփ խավիար։ Բնակություն հաստատելով այստեղ՝ նա հայտնվում է տարբեր գաղափարախոսությունների, հետախուզական գործակալությունների և Պարսկաստանի շահի արանքում՝ միաժամանակ փորձելով գլուխ հանել տարօրինակ գերմաներենից ու դուստրերից բեռլինյան պատի երկու կողմում։ Միահյուսելով անձնական հուշերը, արխիվային կադրերն ու անիմացիան մի ուրախ կոլաժի մեջ՝ Բարխուդարյանի ֆիլմ-էսսեն առաջարկում է խորապես անձնական տեսակետ հոր և 1960-ականների ու 1970-ականների սկզբի համաշխարհային պատմության դրամատիկ դեպքերին նրա ունեցած մասնակցության մասին։ Ի՞նչ կատարվեց Վիգենի երազանքների ու իդեալների հետ, երբ Բեռլինի պատը քանդվեց, իսկ Վիգենը վերադարձավ Բեռլին։ Եվ ի՞նչ կապ ունի այս ամենը նռան հետ։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել