Նկարագրություն

 Ապրիլի 5-ին՝ ժամը 20։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի յուրահատուկ համերգ։ Եթե պատրաստ եք պարուրվել  ժամանակակից կուլտային կոմպոզիտոր Մաքս Ռիխտերի թովիչ երաժշտությամբ, ապա բաց մի՛ թողեք այս հեքիաթային ու գեղեցիկ գարնանային համերգը Mystery Ensemble-ի երաժիշտների վիրտուոզ կատարմամբ:

Մաքս Ռիխտերը փայլուն կերպով վերաիմաստավորել է Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը մինիմալիզմի և պոստմոդեռնիզմի ոգով։ «Recomposed by Max Richter. Vivaldi, The Four Seasons»-ի ձայնագրությունը գլխավորել է iTunes-ի դասական երաժշտության չարթերն ավելի քան 20 երկրում:

Սկսած առաջին՝ «Memoryhouse» (2002) սոլո ալբոմից մինչև «Վալս Բաշիրի հետ», «Սև հայելի» և Ad Astra ֆիլմերի պարտիտուրները նրա երաժշտությունը շարունակում է հնչել համերգասրահներում, կինոթատրոններում, թանգարաններում և թատրոններում աշխարհով մեկ։

Վերջերս Ռիխտերի «On the Nature of Daylight» կոմպոզիցիան հայտնվեց «The Last Of Us» հիթ նախագծում. 56-ամյա կոմպոզիտորն ակնթարթորեն նվաճեց TikTok-ի բազմաքանակ բաժանորդներին:

Մաքս Ռիխտերը ձայնագրել է 12 սոլո ալբոմ, հանդես է եկել Լոնդոնի Barbican-ում, Փարիզի ֆիլհարմոնիայում, Սիդնեյի օպերային թատրոնում և Ամստերդամի Concertgebouw-ում, նրա նախագծերից են «Sum» օպերան և «Infra» բալետը (պարերի բեմադրող՝ Ուեյն Մակգրեգորի) Քովենթ Գարդենում։

 Ռիխտերի հզոր և զգացմունքային երաժշտությունը կինոնկարների թրեյլերների հիանալի ուղեկցում է, երբ մի քանի վարկյանում պետք է ներկայացվի ֆիլմի մասշտաբայնությունը։  Այդ նպատակով նրա երաժշտությունն օգտագործել են Դեյվիդ Ֆինչերը («Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»), Քլինթ Իսթվուդը («Ջ. Էդգար»), Ռիդլի Սքոթը («Պրոմեթևս») և Թերենս Մալիկը («Դեպի հրաշք»):

Ռիխտերի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ հայտնի ներկայացումներում և նորաձևության ցուցադրություններում, ներառյալ լեգենդար Dior-ը, ինչպես նաև Մարտին Սկորսեզեի «Shutter Island», Դեյվիդ Մաքենզիի «Վերջին սերը երկրի վրա», «Վալս Բաշիրի հետ» ֆիլմերում, որի սաունդթրեքի համար հեղինակն արժանացել է  Եվրոպական կինոակադեմիայի «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին։

Ձեզ սպասում է դյութիչ երեկո հիասքանչ նեոդասական երաժշտության աշխարհում։  Անկրկնելի գեղագիտական հաճույքն ու վառ տպավորություններ երաշխավորված են:

Նվիրեք ձեզ և ձեր մտերիմներին այս գարնան կախարդական երաժշտական  իրադարձություններից մեկը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

Հասցե․ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, վիրտուոզ տիրապետումը ստեղնաշարային գործիքներին, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Ծրագիր

Տարվա եղանակներ - Recomposed

Infra 3 

In the garden 

Sofa chess 

Embers 

Written on the sky 

Infra 8 

Autumn music 2

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել