Նկարագրություն

Մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին Երևանի սիրված համերգասրահներից մեկում՝  Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Երեկոյի ընթացքում անկաշկանդ ու հանգստացնող մթնոլորտում կհնչի իտալացի աշխարհահռչակ նեոդասական կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդիի երաժշտությունը՝ տաղանդավոր դաշնակահարուհի, կամերային երաժշտության նրբանկատ կատարման վարպետ Էլեն Հարությունյանի կատարմամբ։Լյուդովիկո Էյնաուդին ներկայացրել է «Seven Days Walking» յոթհատորյա երաժշտական նախագծի եզրափակիչ մասը  2019 թվականի աշնանը: Նա բնության, տրամադրության և եղանակի հիասքանչ էսքիզներ է արել Շվեյցարիայի ձյունածածկ լեռներով զբոսնելիս։ 

Լյուդովիկո Էյնաուդին, անկասկած, նեոկլասիցիզմի ամենանշանավոր ներկայացուցիչներից է։ Բայց հաջողությունն ու ճանաչումը նրան հեշտ չեն տրվել։ Իտալացին մանկուց զգում էր իր ընտանիքի անդամների ձեռբերումների ծանրության բեռը։ Լյուդովիկոյի մայրը դաշնամուր էր նվագում։ Մորական պապը իտալական օպերաների կոմպոզիտոր էր և դիրիժոր։ Հայրը հայտնի գրահրատարակիչ էր։ Հորական պապը՝ Լուիջի Էյնաուդին, եղել է հետպատերազմյան Իտալիայի առաջին նախագահը։

Լյուդովիկոն իրեն համարում է դասական երաժշտության աշխարհի ուղեկցորդ լայն լսարանի համար։ Նրա Elements (2015) ալբոմը անհավանական կոմերցիոն հաջողություն ունեցավ․ այն վերջին 20 տարում UK Albums Chart-ում տեղ գտած միակ դասական ձայնագրությունն է: Էյնաուդիի սաունդթրեքերը նրան մեծ համբավ բերեցին։ Ֆրանսիական «1+1» կատակերգությունը մեծամասամբ նրա  կենսահաստատող երաժշտության շնորհիվ արժանացավ միլիոնավոր մարդկանց համակրանքին։ Աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտորն ու դաշնակահարն ավելի քան 20 համարակալված ալբոմների, ինչպես նաև Դարեն Արանովսկու «Սև կարապ», Քեյսի Աֆլեքի «Ես դեռ այստեղ եմ» և Քսավիե Դոլանի «Սիրելի մայրիկ» ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակն է։

Լյուդովիկո Էյնաուդիի երաժշտությունը դանդաղացման և հանդարտացման  հրովարտակ է։

Շտապե՛ք ձեռք բերել մարտի գեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 20։:00-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան, 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂԻ ՄԱՍԻՆ

Էլեն Հարությունյանը չորս տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։ Կոնսերվատորիայի սան, միջազգային մրցույթների դափնեկիր էլենը համերգներով հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում՝ Հոլանդիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Մալթայում, ինչպես նաև համերգներ է տվել Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան ամրոցում։


ԾՐԱԳԻՐ

Petricor 

Fly  

Divenire 

Una mattina 

Due tramonti 

Experience 

Tu sei 

Le onde  

Nuvole Bianche  

Elements

Oltremare  

Primavera 

Life 

Elegy for the Arctic 

Golden butterflies

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ։


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել