Նկարագրություն

Ապրիլի 6-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մի հրաշալի համերգ: Հրավիրում ենք վայելելու «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը. իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:

Եռերգության երաժշտության համար 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների արժանացած աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս վառ երաժշտական ճանապարհորդությունը 2024 թվականի ապրիլյան  կախարդական համերգներից մեկն է, որի տոմսերը շատ արագ են վերջանում։  

Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին․

Գարնանային այդ չքնաղ երեկո դուք ձեզ կզգաք Թոլքիենի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ վեհաշուք դահլիճ, սաունդթրեքի մեղեդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է, այնպես չէ՞: 

Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել, հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ, Մաշտոցի պող., 46, Երևան։

ԿԱՏԱՐՈՂ

Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Ծրագիր

The Fellowship of the Ring 

Bag End 

The Shire 

Farewell, dear Bilbo 

Saruman The White 

Gollum 

The mirror of Galadriel 

The Houses of Healing 

The Grace of Undomiel

May It Be

The Road Goes Ever On

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել