Նկարագրություն

 

ԴԵՅՎԻԴ ԳԵՅԼԻ ԿՅԱՆՔԸ

2002, ԱՄՆ, 131 րոպե

 Ռեժիսոր՝ Ալան Փարքեր

 Դոկտոր Դեյվիդ Գեյլը պրոֆեսոր է Թեքսասի համալասրանում: Նա հոգատար հայր է և հայտնի գիտնական, որը երբեք չի թաքցրել իր համոզմունքները։ Դոկտոր Գեյլը հանդես է գալիս մահապատժի կիրառման դեմ և մեծ հարգանքի արժանանում իր այդ դիրքորոշման համար։ Բայց մի օր նա ինքն է հայտնվում մեղադրյալի աթոռին իր երիտասարդ համախոհներից մեկի՝ Քոնստանս Հարըուեյի բռնաբարության ու սպանության համար. վերջինս նրան օգնել էր մի դատապարտյալի կյանքը փրկելու նպատաակով մղված պայքարում: Դատավորը Գեյլին դատապարտում է մահվան։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել