Նկարագրություն

Պրեﬕերա Երևանոմ

 «Հայաստան. պատմությունը պարերով» եզակի պարային ներկայացոմ, որը հանդիսատեսին հրավիրոմ է ազգային պարերի ոգեկոչող ուղեկցությամբ կատարել հետաքրքրաշարժ ճանապարհորդություն դեպի հայոց պատմոթյան էջերը: Հայաստան աշխարհում պարը հոգու լեզու է, որը մարﬓավորում է ﬔր ժողովրդի հազարամյա պատմությունն ու մշակույթը։ Ազգային հնագույն պարերից ﬔկը՝ «Քոչարին», ընդգրկված է ՅՈՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկոմ։ Հայերն իրենց պարային մշակույթը փայփայել են դարերի ընթացքում՝ գրեթե չկորցնելով պարերի սկզբնական տեսքը՝ պահպանելով յուրահատուկ գեղեցկությունն ու նրբագեղությունը։ Հենց պարն է հանդիսանոմ անցյալի հետ կապող այն թելը, որ ﬔզ ծանոթացնում է տարբեր շրջանների և ժամանակների հայկական կենցաղին: Պարը հայերի կյանքի, հավատալիքների, հայրենիքի և ընտանիքի հանդեպ սիրո վառ արտացոլոﬓ է: Այս ներկայացման ﬕջոցով ցանկանոմ ենք տեղեկացնել, որ հիշում ենք աﬔն ﬕ անկյուն, որտեղ ապրել է հայը, և այս ավանդույթը փոխանցելու ենք սերնդեսերունդ։ Շրջե՛ք պարային ռիթﬔրի ներքո հայոց պատմոթյան տարբեր դարաշրջաններով սկսած Նոյ նահապետից ﬕնչև ﬔր օրեր՝ լիարժեք զգալով և ճանաչելով հայության խառնվածքն ու անպարտելի ոգին՝ ականատես լինելով թե՛ ﬔծ պատերազﬓերի, թե՛ հարսանեկան աղմկոտ տոնակատարոթյունների: Ձեզ սպասվում են ազդեցիկ պարեր հայ առաջատար պարարվեստի գործիչների կատարմամբ։ Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային ﬔղեդիներով հարուստ երեկո։ Պարը համամարդկային լեզու է ընկալելի բոլորի համար։ Ներկայացումը ըմբռնելի կլինի ցանկացած լեզվով խոսող հանդիսատեսին։ Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր և ուրախ տոնակատարոթյան հյուրը դառնալու հնարավորոթյոն։ Բովանդակալից սցենար և զգայական մթնոլորտ, որ հանդիսատեսին կպարգևի զգացմունքների լայն շրջանակ և կստիպի լիարժեք կիսել հերոսների հույզերը։ Ավանդական ազգային տարազները, դեկորացիաները և ուղեկցող տեսաշարքը ձեզ ամբողջովին կտեղափոխեն հայկական մշակույթի աշխարհ: Զբոսաշրջիկների համար, ովքեր եկել են ճանաչելու ﬔզ ու ﬔր երկիրը, հայրենակիցների համար, ովքեր կվերագտնեն իրենց հնագույն մշակույթը, Հայաստանաբնակ բոլոր-բոլորի համար, ովքեր էլ ավելի լավ կճանաչեն ﬔր մշակույթն ու կմասնակցեն իսկական հայկական հարսանեկան արարողության։ Տոմսերն արդեն վաճառքոմ են, ամրագրե՛ք և պատրաստվե՛ք ուշագրավ ճանապարհորդության դեպի հայոց պատմոթյան մշակոյթի և պարի աշխարհ:




Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել