Նկարագրություն

Բազմաթիվ երկրպագուների խնդրանքով` The Beertles-ը կրկնում է իր շոուն տանիքի վրա՝ նոր անակնկալներով։ 55 տարի առաջ The Beatles խումբը վերջին անգամ ելույթ ունեցավ իր համերգով, որը տեղի ունեցավ Լոնդոնում` կտուրի վրա։ Լեգենդար իրադարձության առթիվ  The Beertles թրիբյութ֊խումբը  երկրորդ անգամ մեծ ելույթ կունենա Holiday Inn Yerevan- Republic square֊ի տանիքում գտնվող Ember բար֊ռեստորանում` հենց մայրաքաղաքի սրտում։ Կհնչեն բոլորի կողմից սիրված  երգերը, նույնիսկ նրանք, որոնք  Լիվերպուլյան քառյակը  կատարել էր 1969թ֊ին համերգի ժամանակ։ Բաց չթողնեք այս ունիկալ իրադարձությունը։ Վայելեք The Beatles֊ի լավագույն հիթերը հիանալի տեսարանով Երևանի կենտրոնում։  Լեգենդար է լինելու։

 Յուրաքանչյուր սեղանի շուրջ հյուրերի առավելագույն քանակը՝ մինչ 5 հոգի է, ուստի Ձեզ հետ նույն սեղանի շուրջ կարող են նստել այլ հյուրեր ևս

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել