Նկարագրություն
2023, Հնդկաստան, 100 րոպե
Ռեժիսոր՝ Պ․Ս․Վինոթրաջ
Երբ 21-ամյա աղջիկը սիրահարվում է ցածր կաստային պատկանող մի տղայի, զայրացած ընտանիքը մտածում է, որ աղջկան կախարդել են, և նրան քարշ տալիս հեռավոր գյուղում ապրող շամանի մոտ։ Վերջինս պետք է աքլորի զոհաբերությամբ ու թուղթուգրով կախարդանքը հանի և աղջկա մտքից ջնջի տղայի մասին բոլոր հիշողությունները, որպեսզի աղջիկը նրա դեմքն անգամ մոռանա։ Անմեղ աղջկա ապագան կախված է դաժան, կնատյաց նահապետններից և նրանց հետադիմական հայացքներից։ Մեկօրյա ճամփորդությունը բացահայտում է կաստաների, կրոնի և շովինիզմի վտանգավոր ազդեցությունը շարքային հնդիկ ընտանիքի վրա։ Արդյոք աղջիկը և աքլորը ո՞ղջ կմնան այս խելագարությունից հետո, թե՞ զոհ կգնան հավատալիքների համակարգին։