Նկարագրություն
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կմրցի հունական հեղինակավոր ակումբներից մեկի՝ Աթենքի ԱԵԿ-ի հետ։ Նախորդ փուլերում հայկական թիմը վստահ հաղթանակներով ապացուցեց, որ պատրաստ է ավելի հեռուն գնալ եվրագավաթներում։
ԱԵԿ-ի հետ առաջին խաղը կկայանա օգոստոսի 6-ին և կսկսվի 20։00-ին։