Նկարագրություն

CINEMA MEDLEY 2՝ սաունդթրեքների սիմֆոնիկ շոուի հիանալի շարունակությունը՝ Hans Zimmer’s Universe-ի և Cinema Medley-ի ստեղծողներից:

Imperial Orchestra լեգենդար սիմֆոնիկ նվագախումբը վերադառնում է Երևան:

Նոր ծրագիրն էլ ավելի մասշտաբային է, ավելի զգացմունքային և հուզիչ: 

Դուք կվայելեք ժամանակակից գլխավոր սաունդթրեքները Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Երևանի 120 վիրտուոզների կատարմամբ:

Մեծ սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, երգեհոն, դաշնամուր, դուդուկ. այս ամենը կապահովեն ֆիլմի յուրաքանչյուր մեղեդու յուրահատուկ հնչողությունը:

«Մատանիների տիրակալը», «Վրիժառուները», «Ավատար», «Վերջին սամուրայը», «Տիտանիկ», «Ջեյմս Բոնդ», «Տերմինատոր». ավելի քան 20 համաշխարհային կինոհիթ, ինչպես նաև պրեմիերա՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ կհնչի «ՕՊԵՆՀԱՅՄԵՐ» սաունդթրեքը: 2023 թվականին Imperial Orchestra-ն դարձավ առաջին նվագախումբը, որը կենդանի հնչողությամբ կատարեց «Օպենհայմեր» սաունդթրեքի համաշխարհային պրեմիերան՝ այդ թվում տեխնիկական տեսանկյունից բարդագույն «Can you hear the music» ստեղծագործությունը:

Ծրագիրը ներառում է նաև «Շատ տարօրինակ գործեր» և «Մանդալորյան» հանրահայտ սերիալների սաունդթրեքները: Imperial Orchestra-ն աշխարհում միակ նվագախումբն է, որը կատարում է այս ստեղծագործությունները:

Հիանալի վիդեոշարք, լուսային վառ շոու, հզոր կենդանի ձայն և ֆիլմի մթնոլորտում ամբողջական ընկղմումը ձեզ կպարգևեն անմոռանալի հույզեր:


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել