Նկարագրություն

Ցանկանո՞ւմ եք տիրապետել ինֆլուենսեր մարքետինգի գաղտնիքներին, ուզո՞ւմ եք բիզնեսում կիառել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները և այսպիսով ընդլայնել սեփական բիզնեսը, ուրեմն «Ինֆլուենսեր մարքետինգի գաղտնիքներից մինչև օնլայն գնումներ և վաճառք» թեմայով դասընթացը հենց ձեզ համար է։

  Մանթաշյանց բիզնես ակումբը շարունակում է Mantashaynts Open Events ձևաչափով հանդիպումների շարքը։


  Սա եզակի հնարավորություն է ծանոթանալու բիզնեսի մասին ամենակարևոր քեյսերին՝ բիզնեսում հաջողած գործարարներից։


 Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն դասընթացը կմեկնարկի Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը, ով կխոսի «Ինչպե՞ս լինել ամբիցիոզ» թեմայի մասին և իհարկե կբացահայտի բիզնեսում հաջողելու նոր, չբացահայտված ուղիները :


Օրվա խոսնակներն են՝

  Սամվել Մարտիրոսյան – Onex ընկերության համահիմնադիր, տնօրեն

 Ռեմ Դարբինյան - SmartClick և ViralMango ընկերությունների հիմնադիր

Քննարկվելիք թեմաներ՝

  Ինֆլուենսեր մարքեթինգի գաղտնիքները

  Օնլայն գնումները՝ երեկ, այսօր և վաղը


Մայիսի 2

Ժամը՝ 19։00

Վայր՝ Best Western Plus Congress Hotel (Իտալիայի փող., 1 շենք), Երևան

 ՄՈՒՏՔԱՎՃԱՐ 5000 դրամ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել