Նկարագրություն
ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը ժամանակակից դասական երաժշտության ամենամյա փառատոն է, որը կազմակերպվում է «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի կողմից։ 2024 թ. մայիսի 7-ին՝ 19:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆի՝ «Երազային լանդշաֆտներ» («Visionary Landscapes») խորագիրը կրող դաշնամուրային համերգը:
Ծրագիր՝
Ալան Հովհանեսս [1911-2000] – «Visionary Landscapes op.214» [1965]
Գեղունի Չիտչյան [ծնվ. 1929] – «Prelude-Dedication» [1979]
Տիգրան Մանսուրյան [ծնվ. 1939] – «3 pieces» [1971]
Մարտուն Իսրայելյան [ծնվ. 1938] – «Hymnes» [1995]
Վարդան Աճեմյան [ծնվ. 1956] – «Rubato» [2000]
Արթուր Ավանեսով [ծնվ. 1980] – 3 ստեղծագործություն «Feux Follets»-ից [2021-23, ՀամՊ]
Հայկ Մելիքյան [ծնվ. 1980] – «Triptych J.S.Bach in memoriam» [2011]
Ռուբեն Անտոնյան [ծնվ. 1988] – «Piano Work II [micro patterns]» [2022, ՀամՊ]
Էլեն Յոլչյան [ծնվ. 1992] – «Haea» [2024, ՀամՊ]
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

HOOVERPHONIC Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Кинопоказ Apocalypto

HOOVERPHONIC | Մենահամերգ
