Նկարագրություն

Էնիգմա։ Էնյա։ Նեոդասականը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ

 Հունվարի 13-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության  տանը, անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Էնիգմայի հայտնի հիպնոսային գլուխգործոցներ, Էնյայի հրեշտակային մեղեդիներ, նեոկլասիկայի հիթեր․ այսպիսին է 2024 թվականի հունվար ամսվա ամենախորհրդավոր վերբեռնող համերգը հանրահայտ Mystery Ensemble-ի կատարմամբ:

Կարևոր խնդրանք․ այս երեկո պատրաստվեք ստանալ առավելագույն հաճույք, ամենավառ վերապրումներ և եզակի փորձառություն։ Այս համերգն իսկապես խորհրդավոր է լինելու, կամերային՝ լեցուն սրբազան իմաստով։

Վայելեք տաղանդավոր երաժիշտների կենդանի կատարումը, ընկղմվեք հնչյունների և հույզերի օվկիան, որոնք ձեզ անմոռանալի տպավորություններ կպարգևեն: Շտապե՛ք ձեռք բերել տոմսեր, քանի դեռ դրանք առկա են։ 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության  տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ


 Mystery Ensemble

Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:


ԾՐԱԳԻՐ

The Landing

Era - Ameno

Enya - Only Time

Enigma -Back to the Rivers suite

Ludovico Einaudi - Petricor

M.Nyman - Songs for Tony

Enigma - Sadeness

Enigma - Return to Innocence

Ludovico Einaudi - Experience

Hans Zimmer - Now we are free

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել