Նկարագրություն

2024, Ֆրանսիա/Սենեգալ/Բենին, 68 րոպե

Ռեժիսոր՝ Մատի Դիոպ

2021 թվականի նոյեմբեր։ Դահոմեի թագավորության գանձերից 26-ը Փարիզից վերադառնալու են իրենց բնօրրանը` այժմյան Բենինի Հանրապետություն։  Հազարավոր այլ մշակութային հնությունների հետ այս 26-ը ևս հափշտակվել էին ֆրանսիացի գաղութարար զորքերի կողմից 1892-ին։ Սակայն ինչպե՞ս վերաբերվել նախնիների պատմական տունդարձին, երբ վերջիններիս բացակայության ընթացքում երկիրն առաջ է գնացել առանց նրանց։ Աբոմեյ-Կալավիի համալսարանում ուսանողները բուռն բանավեճի մեջ են։


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել