Նկարիր ֆիլմ հեռախոսով երեք ժամում

Ժամանակացույց

15 Մար Կիրակի Կրկ 14:00
Երևան
Open Platform
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 15000

Նկարագրություն

Նկարիր ֆիլմ հեռախոսով երեք ժամում


«Կինոլաբորատորիա»-յի երեքամյակի առթիվ կազմակերպում ենք վարպետաց դաս՝
«Նկարիր ֆիլմ հեռախոսով երեք ժամում»։

Սա հնարավորություն է մի քանի ժամում դուրս գալ սովորական հանդիսատեսի դերից և դառնալ իրական նկարահանման գործընթացի մասնակից։ Մտածել գաղափար, վիճել, փնտրել ռակուրսներ, պայմանավորվել և տեսնել, թե ինչպես է գաղափարից ծնվում պատրաստի ֆիլմը։

Վարպետաց դասի ընթացքում դուք կարող եք փորձել ձեզ որպես ռեժիսոր, օպերատոր, դերասան, բեմադրող նկարիչ կամ համադրել մի քանի գործառույթ թիմի ներսում։

Մենք աշխատելու ենք 3–4 հոգանոց թիմերով․ յուրաքանչյուր թիմ կունենա իր ռեկվիզիտը, որի շուրջ կծնվի պատմությունը և մինչև մեկ րոպե տևողությամբ, առավելագույնը երեք կադրից բաղկացած կարճ ֆիլմը։

Ինչպես կանցնեն 3 ժամը

Առաջին ժամ․ կարճամետրաժի դրամատուրգիայի հիմունքներ

Կվերլուծենք, թե ինչպես է կառուցվում պատմությունը փոքր ձևաչափում, ինչն է այն դարձնում ամբողջական և արտահայտիչ։ Կկատարենք վարժություններ, կհորինենք գաղափար և կգրենք կարճ սցենար։

Յուրաքանչյուր թիմ կստանա ռեկվիզիտ-առարկա, և հենց դրա շուրջ կկառուցեք ձեր պատմությունը։ Կցուցադրենք, թե ինչպես անել պարզ storyboard և տեքստը վերածել տեսողական լուծման։ Կխոսենք պլանների, ռակուրսների, լույսի և այն մասին, թե հեռախոսի տեսախցիկի ինչ կարգավորումներ կարող են օգնել հասնել ավելի կինեմատոգրաֆիկ պատկերի։

Երկրորդ ժամ․ նկարահանում

Թիմերի ներսում կբաշխենք դերերը և կանցնենք աշխատանքի։ Կօգտագործենք հասանելի ռեկվիզիտ, պարզ զգեստներ և հարթակի տարածքը։ Այս ընթացքում կնկարահանեք երեք կադր, որոնցից էլ կկազմվի ձեր ֆիլմը։

Ֆիլմ նկարել հեռախոսով՝ դա փորձարարություն չէ, այլ իրական պրակտիկա։ Այդպես է աշխատել, օրինակ, Շոն Բեյքերը՝ «Անորա»-ի համար «Օսկար» ստացած ռեժիսորը․ նրա «Tangerine» ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է iPhone-ով։

Երրորդ ժամ․ մոնտաժ

Մոնտաժի հիմնական սկզբունքների կարճ քննարկում և ֆիլմի հավաքում անմիջապես հեռախոսով։ Իսկ հետո՝ դիտում մեծ էկրանին։

Վարպետաց դասից հետո կարող եք մնալ «Կինոլաբորատորիա»-յի հետահայաց ցուցադրությանը․ կցուցադրենք տարբեր հոսքերի մեր ուսանողների ֆիլմերը, կծանոթանանք և կշարունակենք զրույցը կինոյի մասին արդեն ավելի ազատ ձևաչափով։

 

Եթե վաղուց ցանկացել եք փորձել ձեզ կինոյում՝ եկեք։

Язык мастер-класса — русский.

Վարպետաց դասի լեզուն ռուսերեն է։

Կազմակերպիչ՝ Անգելինա Զեմլյանովա Իգորի ԱՁ- +374 41 251519

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել