Նկարագրություն

Հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ին Երևանի սրտում գտնվող Առնո Բաբաջանյան  համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Հրավիրում ենք ձեզ վայելելու հայտնի «Գիշերային փոքրիկ սերենադը» յուրօրինակ ու ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող միջավայրում՝ Mystery Ensemble-ի փայլուն, կենսալից և գունեղ կատարմամբ։


Ծրագրում ընդգրկված են նաև 20-րդ դարի կոմպոզիտորների՝ բրիտանացի մինիմալիստ Մայքլ Նայմանի և ժամանակակից դասական կոմպոզիտոր, մեր օրերի ամենաշատ կատարվող հեղինակներից մեկի՝ Պավել Կարմանովի ստեղծագործությունները։ Ի՞նչն է միավորում  նրանց և Մոցարտին: O՜h, դուք բառացիորեն կզգաք դա:

Անհնար է գտնել մեկ այլ կոմպոզիտոր, ով նույնքան փայլուն տիրապետում է ամենատարբեր ժանրերին և ձևերին, որքան Մոցարտը. խոսքը հավասարապես սիմֆոնիայի և կոնցերտի, դիվերտիսմենտի և կվարտետի, օպերայի և պատարագի, սոնատի և տրիոյի մասին է:


Մոցարտը, ով հիրավի մարդկային, հատկապես՝ կանացի հոգու անզուգական գիտակ էր, խորաթափանցորեն ծաղրում էր արատները, երազում իդեալական աշխարհի մասին, հեշտությամբ անցում էր կատարւմ ամենախոր վշտից դեպի մեծագույն ուրախություն, մինչ օրս հմայում է որպես անձ, մնալով բացարձակ մեծություն երաժշտության աշխարհում նաև ժամանակակից ըմբռնմամբ։ Որպես երաժիշտ նա միավորեց անցյալի բոլոր նվաճումները, կատարելության հասցնելով երաժշտական ​​բոլոր ժանրերը և գերազանցելով իր գրեթե բոլոր նախորդներին հյուսիսային և լատինական զգացմունքայնության կատարյալ համադրությամբ։


Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հունվարի ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։

ԾՐԱԳԻՐ

Վ.Ա. Մոցարտ - Գիշերային փոքրիկ սերենադ

Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ F-Dur

Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ D-Dur

Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ B-Bur

Պ.Վ. Կարմանով - Queretet

Մ․ Նայման - Don Giovanni


Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ Առնո Բաբաջանյան  համերգասրահ, Խ․ Աբովյան փ․ 2, ք․ Երևան, Հայաստան

Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։



Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել