Վոկալ Երաժշտության Երեկո

Ժամանակացույց

23 Դեկ Երեքշաբթի Երք 19:00
Երևան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին ուրախ ենք ձեզ հյուրընկալել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի

գեղեցիկ համերգասրահում՝ վայելելու վոկալ երաժշտության հրաշալի երեկո:

Համերգի ընթացքում ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, ճանաչված երաժիշտներ՝
օպերային երգիչ Հայկ Վարդանյանը /տենոր/,
Կատարինե Հովսեփյանը /դաշնամուր/։

Ծրագրում ներառված են հայ և այլազգի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները, ինչպես նաև
Սուրբ Ծննդյանը նվիրված գոհարներ:

Ֆրանց Շուբերտ - «Ավե Մարիա»
Ջուզեպպե Ֆամուլարո - «Ագնուս Դեի»
Ադոլֆ Ադամ - «Սուրբ Ծնունդ»
Ժյուլ Մասնե - «Սիդի» արիան համանուն օպերայից
Կոմիտաս - «Երկինքն ամպել է»
«Ես սարեն կուգայի»
Սայաթ-Նովա - «Քանի վուր ջան իմ»
Գևորգ Արմենյան - Խաչատուր Աբովյանի արիան համանուն օպերայից
Չեզարե Բիքսիո - «Միայն քեզ համար, Լուչիա»
Պաոլո Տոստի - «Իդեալ»

Ն. Վալենտե, Է. Տայլաֆերրի - «Կիրք»
Էռնեստո Դե Կուրտիս - «Մարիա, Մարի»

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել