Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble
Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Հունվարի
30-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն
հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա
մի հրաշալի համերգ։ Երեկոյի ընթացքում
կհնչի Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն
կատարմամբ։ Հրավիրում ենք վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝
«Չորս եղանակները» հանճարեղ շարքը։
Վիվալդիի երաժշտությունը շատ անկաշկանդ է․
այն ունի հարուստ գունապնակ և հնարավորություն է
տալիս բացահայտելու երաժշտական ձայնի ողջ ներուժը՝ բարոկկոյի դարաշրջանի համար
առաջադիմական ձայնապատկերավորման էֆեկտներ, որոնք նմանակում են շան հաչոցը, կկվի երգը,
ամպրոպի որոտը և որսի ժամանակ հնչող կրակոցները։ Մինչ օրս այս մեղեդիները մեծ
հետաքրքրություն են առաջացնում ունկնդիրների շրջանում, այդ իսկ պատճառով «Չորս եղանակները»
ստեղծագործությունն այդքան հաճախ է կատարվում։
Հզոր
էներգետիկա, հիանալի գործիքավորումներ, բացառիկ արտահայտչություն, և այս ամենը
խորհրդավոր ու ռոմանտիկ մթնոլորտում Mystery Ensemble-ի կատարմամբ։ Սա մի եզակի համերգ
է
իր բոլոր դրսևորումներով արվեստի իրական սիրահարների համար։
Մի՛ հապաղեք ձեռք բերել այս ձմռան ամենագեղեցիկ և կախարդական համերգի տոմսերը։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին
ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ
մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան,
ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը:
Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային
դահլիճներում։
Համերգի ծրագիր
● Concerto No. 1 in E major, Op. 8, RV 269, «Գարուն» (La primavera)
● Concerto No. 2 in G minor, Op. 8, RV 315, «Ամառ» (L'estate)
● Concerto No. 3 in F major, Op. 8, RV 293, «Աշուն» (L'autunno)
● Concerto No. 4 in F minor, Op. 8, RV 297, «Ձմեռ» (L'inverno)
● Serenade for String Orchestra in E minor Op. 20 Elga
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
կազմակերպիչ ՝
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Պարոն Ճ-ի Ամանորի գիշերը
Պարոն Ճ-ի Ամանորի գիշերը
Ձմեռային հեքիաթներ. Շելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble
Ձմեռային հեքիաթներ. Շելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble
Հին Երևան
Հին Երևան
Կարինա Առուստամյան և The Band
