Նկարագրություն
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ
տրամադրություն հաղորդող
Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:
Պյոտր Իլյիչ Չայկովսկուգլուխգործոցների ընկերակցությամբ Ամանորը երկար սպասված տոնական միջոցառում է Երևանում,
որը չի կարելի բաց թողնել: Հեքիաթային համերգասրահի կամարների ներքո կհնչի «Շելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկ), «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին» ստեղծագործությունների չքնաղ երաժշտությունը։ Ամանօրյա
այս երեկո ընկղմվեք կախարդական երաժշտության աշխարհ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի սրտահունչ, գունեղ կատարման ուղեկցությամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ Չափազանց զգացմունքային և վիրտուոզ կատարման շնորհիվ Չայկովսկու հայտնի երաժշտական գանձերի ծանոթ կերպարները բառացիորեն կկենդանանան։
Մինչ համերգի սկիզբը հրավիրում ենք հիանալ սրահի ինտերիերով և ճարտարապետական տարրերով։ Սրահում շրջելն ու ամանօրյա մթնոլորտով պարուրվելը մեծ հաճույք կպարգևի.
ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: Բաց մի՛ թողեք այս գեղեցիկ, մթնոլորտային, դյութիչ դեկտեմբերյան համերգի տոմսերը ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ո տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● Պ.Ի. Չայկովսկի - «Տարվա եղանակները» (վերամշակում դաշնամուրի, ջութակի և
թավջութակի համար). Ապրիլ, Հունիս, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր
● Պ.Ի. Չայկովսկի - «Շելկունչիկ» սյուիտ. Մարտ, Չինական պար, Տրեպակ, Փերի
Դրաժեի պար, Ծաղիկների վալս, Պա-դե-դե (լարային քառյակ և դաշնամուր)
● Պ.Ի. Չայկովսկի - Մանկական ալբոմ․ Քաղցր անուրջ, Նեոպոլիտանական երգ
● Պ.Ի. Չայկովսկի - Վալս «Քնած գեղեցկուհին» բալետից
● Պ.Ի. Չայկովսկի - «Կարապի լիճը». տեսարան թիվ 14 (Մոդերատո), տեսարան թիվ
22 Նեապոլիտանական պար
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Կազմակերպիչ՝ Անաստասիա Ալմինա ԱՁ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
03.03.26 - 04.03.26
Համերգ տուր
Համերգ
Համերգ տուր
Տոմսեր առկա չեն
05.03.26
Ստեփան Էլմաս. Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Համերգ
Ստեփան Էլմաս. Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Երևան, «Արամ Խաչատրյան» համերգասրահ
05 Մար Հնգ 19:30
AMD 4000 -
AMD 7000
Տոմս գնել
06.03.26
Ռոմանտիկ երաժշտության երեկո
Համերգ
Ռոմանտիկ երաժշտության երեկո
Երևան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
06 Մար Ուր 19:00
AMD 3000
Տոմս գնել
06.03.26
Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում
Համերգ
Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում
Երևան, ԴԱՏԱԱՐՏ
06 Մար Ուր 09:00
AMD 14000
Տոմս գնել
