Կամերային Երաժշտության Երեկո/Evening of Chamber Music

Ժամանակացույց

13 Օգս Չորեքշաբթի Չրք 19:30
Երևան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

Երևանի ամենաերաժշտական վայրերից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում առաջին անգամ հանդես կգան երիտասարդ, շնորհալի երաժիշտներ՝ Գնեսին

Ռախմանինով Եռյակը (Ռուսաստան) հետևյալ կազմով՝
Լիդիա Տուշկովա /ջութակ/
Կարինա Տեր-Ղազարյան /դաշնամուր/
Եվգենիա Սախարովա /թավջութակ/։

Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։30-ին սիրով հրավիրում ենք ձեզ վայելելու հայ և ռուս աշխարհահռչակ դասականների կամերային ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝
Ս. Ռախմանինով- Էլեգիական տրիո No. 1
Դ. Շոստակովիչ- Դաշնամուրային տրիո No. 2

~ Ընդմիջում ~
Կոմիտաս- Կռունկ (փոխադրում դաշնամուրային տրիոյի համար)
Ա. Բաբաջանյան- Դաշնամուրային տրիո
Ա. Խաչատրյան - Ադաջիոն «Սպարտակ» բալետից (փոխադրումը՝ Ա. Պիվազյանի)
Ա. Խաչատրյան- Սուսերով պարը «Գայանե» բալետից (փոխադրումը՝ Ռ. Ասատրյանի)

Հանդիսատեսը ընդմիջմանը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել