Գարեջրի Օրեր
Ժամանակացույց
Զաքյան փող․
Զաքյան փող․
Նկարագրություն
Գարեջրի Օրեր փառատոնը գալիս
է ամռան ամենաթեժ ամիսը՝ օգոստոսը, լցնելու փրփրուն գարեջրով, բազմազան խաղերով,
մրցույթներով ու նվերներով, կենդանի երաժշտությամբ և տոնական տրամադրությամբ։
Փառատոնի ընթացքում՝
·
Համտեսե՛ք 50-ից ավելի գարեջրի տեսակ՝ դասականից մինչև
քրաֆթ
·
Վայելե՛ք համեղ խորտիկներ և բացառիկ համադրություններ
·
Խաղացե՛ք 10+ ինտերակտիվ խաղեր և ստացե՛ք նվերներ
·
Մասնակցե՛ք գարեջրի ավանդական Սթեյնհոլդինգ մրցույթին
և փորձե՛ք հաղթել
·
Միացե՛ք գլխավոր խաղարկությանը և շահե՛ք արժեքավոր
մրցանակներ
·
Զգացե՛ք փառատոնի ռիթմը կենդանի երաժշտությամբ՝ սիրված
բենդերի, DJ-ների և կատարողների ուղեկցությամբ
Սակայն գարեջուր համտեսելու և խաղարկություններին
մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գարեջրի Համտեսման Փաթեթ», որը կարող եք ձեռք
բերել ֆիզիկական նվեր քարտի տեսքով։
ԳԱՐԵՋՐԻ ՀԱՄՏԵՍՄԱՆ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
- գարեջրի
մեծ գավաթ՝ բրենդավորված կաշվե պատյանով,
- գարեջրի
համտեսման 12 տոմսակներ,
- Մինչև
200 նվերներ շահելու խաղարկության կտրոն
- Տեղեկատվական
բուկլետ․ 10+ ինտերակտիվ խաղերի մասնակցության և մինչև 3000 նվերներ շահելու հնարավորությամբ,
- Քարտեզ,
ծրագիր, գարեջրի մասին հետաքրքիր փաստեր և ավելին
ՆՎԵՐ ՔԱՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
• Նվեր քարտը ֆիզիկական քարտ է, որն օգտագործվում է միայն մեկ անգամ՝ փառատոնի օրերին։
• Փաթեթի ստացման համար անհրաժեշտ է
ներկայացնել հենց քարտը։
• Քարտը ենթակա չէ վերադարձի, փոխանակման
կամ կանխիկացման։
• Կորուստի կամ վնասման դեպքում այն
չի վերականգնվում և չի փոխարինվում պատճենով կամ լուսանկարով։
• Վավեր է մինչև՝ 24․08․2025 թ., ժամը
21:00։
Գնիր հենց հիմա և վայելիր գարեջրով լի տոնը՝ առանց հերթերի։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Սեր ու Երևան

Charles Aznavour

Ars Nova Napoli. Նեապոլը գալիս է Երևան
