'«Ֆիլումենա Մարտուրանո»'
Ժամանակացույց
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Նկարագրություն
Ներկայացումը պատմում է մի կնոջ մասին, ում կյանքը ճակատագրի հեգնանք է, անցած ուղին՝ նսեմացնող ու մարդկային արժանապատվությունը ոտնահարող։ Նրա միակ երազանքը ընտանիք ունենալ է՝ անկեղծ սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրված։ Նա ունի իր օրենքները, որով պայքարում է ու հաղթահարում կյանքի խոչընդոտները։ Նա ուժեղ է, վճռական, թեև ունի նուրբ հոգի՝ մարդկային բարձր արժեքներով լեցուն։
rnՆա պայքարում է մոր, կնոջ արժանապատվության, ընտանիքի, սիրո և սոցիալական անարդարության և իր երեխաների արժանապատիվ ապագայի համար։
rnՆա Նեապոլցի ՖԻԼՈՒՄԵՆԱ ՄԱՐՏՈՒՐԱՆՈՆ Է։
Բեմադրիչ՝ Լյուդվիգ Հարությունյան
rnԴերերում՝ Տիգրան Գաբոյան, Տաթևիկ Մելքոնյան, Արամ Բախչինյան, Գարիկ Առաքելյան, Վազգեն Մկրտչյան, Մարի Գրիգորյան, Գեորգի Հովակիմյան, Լուսինե Ավանեսյան, Միլենա Ավանեսյան, Սարգիս Վարդևանյան, Ռուդիկ Մարտիրոսյան
rnԲեմանկարիչ՝ Իվանա Կրչադինաց
rnԶգեստների նկարիչ՝ Տաթևիկ Մելքոնյան
rnԵրաժշտական ձևավորում՝ Լյուդվիգ Հարությունյան
rnԼուսային ձևավորում՝ Էրիկ Բադալյան
rnՊաստառի հեղինակ՝ Իվանա Կրչադինաց
rn
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

ԽԱՆՈՒՄԱ

Երկաթ ծամեմ

Օքսանա Ֆանդերա - ներկայացում «Project O»
