Ժամանակացույց

09 Հլս Չորեքշաբթի Չրք 20:00
Երևան
HOLIDAY INN YEREVAN
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 2000

Նկարագրություն

Դեյվիդ Լինչին ներկայացնելու կարիք չկա։ Մեծ փորձարար, ավանգարդիստ, կինոսյուրռեալիզմի պատրիարք և մեր մղձավանջների մաեստրո։ Նրա աշխատանքները հաճախ բնութագրվում են որպես տարօրինակ և դժվար ընկալելի։ Սակայն մենք հրավիրում ենք դիտելու նրա ամենահասանելի ֆիլմերից մեկը։

«Փղամարդը» Լինչի հոլիվուդյան դեբյուտն է՝ հիմնված Վիկտորիանական Անգլիայում տեղի ունեցած իրական և ցնցող պատմության վրա։ Գլխավոր հերոսը տառապում է հազվադեպ հիվանդությամբ, բայց այս պատմության իրական «լինչյան հրեշը» նա չէ։

Ֆիլմում փայլում է երիտասարդ Ջոն Հերթի տիտանական դերակատարումը, որին շատերն այսօր ճանաչում են որպես Օլլիվանդեր «Հարի Փոթերից»։ Ցուցադրությունից առաջ տեղի կունենա կարճ դասախոսություն՝ Լինչի կինոաշխարհը բացահայտելու և որակյալ սյուրռեալիզմի գաղտնիքները հասկանալու համար։ Եվ ավանդաբար վայելում ենք մայրամուտը՝ տանիքից տեսարանով դեպի Հանրապետության Հրապարակ։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել