Ժամանակացույց
Տրավերտինի քարհանք
Նկարագրություն
Հայկական քարի փառատոն 2025
Հուլիսի 12 | 17:00 | Տրավերտինի քարհանք, Արարատի մարզ
Առաջին անգամ այսպիսի ձևաչափի միջոցառում՝ իրական քարի հանքում,
բաց տարածքում՝ Արարատ լեռան հիասքանչ տեսարանով և ամերիկյան Burning Man-ի ոճով։ Ընկղմվեք
քարի ուժի, մշակույթի և ստեղծարարության մթնոլորտում յուրօրինակ Հայկական քարի փառատոն
2025-ի շրջանակում, որը տեղի կունենա Արարատի մարզի վեհաշուք լանդշաֆտների միջավայրում։
Երաժշտական ծրագիր | Գլխավոր բեմ
• The Boing Orchestra
• DJ սեթ՝ Vakcina
• DJ սեթ՝ Ora
• Ֆուդ կորտ | Բար
Ծրագիր.
• Նկարիչ, դիզայներ և քանդակագործ Արման ՆՈՒՌԻ կենդանի արթ պերֆորմանս՝
առաջատար հայ նկարիչների մասնակցությամբ
• Խաչքարի փորագրության վարպետության դաս՝ առաջին կին խաչքարագործ,
Հայկական քարի փառատոնի դեսպան Նարինե Փոլադյանի կողմից
• Հայկական քարերի և յուրահատուկ քարե արվեստի նմուշների ցուցահանդես
Տոմս «Stone» | 10.000 դրամ
Մուտք հուլիսի 12-ի գալա համերգին / երաժշտական բեմ (ընդհանուր
տարածք)/, բաց տարածքներ՝ լուսանկարչական գոտիներ։ Մուտք քարե նկարների պատկերասրահ։
Տոմսի մեջ ներառված չէ տրանսպորտը։
Տոմս «Chisel» | 25.000 դրամ
Ներառում է բոլոր մուտքերը «Stone» հիմնական տոմսից, գումարած՝
Խաչքարերի փորագրման վարպետության դասի մասնակցություն, բրենդային հուշանվեր փառատոնի
կողմից, մեկ խմիչք։
Տոմսի մեջ ներառված չէ տրանսպորտը։
Բաց մի թողեք այս անմոռանալի միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը։