Նկարագրություն

2024, Ֆրանսիա/Գերմանիա, 97 րոպե

 

Ռեժիսոր՝ Նոազ Դեշե

 

 Ֆիլմը պատմում է Նասերի՝ պաղեստինասիրիացի պատանու մասին, որը ծուղակի մեջ է հայտնվել հյուսիսային Հունաստանում գտնվող փախստականների Քսոֆտեքս տխրահռչակ ճամբարում։ Քննության առարկա են դառնում անորոշ ապագայի սերմանած սթրեսը, Նասերի մտովի փախուստը ճամբարի դաժան իրականությունից, մտերիմ հարաբերությունները եղբոր հետ և նրան տանջող գաղտնիքի բեռը։ Միահյուսված են տարբեր ժանրեր՝ սյուռեալիզմից մինչև կատակերգություն և սոցիալական սարսափի ֆիլմ։ Հիմնական դերակատարները իսկապես այդ ժամանակ Եվրոպայում ապաստան փնտրող մարդիկ են: Իսկ գլխավոր դերակատարը՝ Աբդուլռահմանը, պաղեստինասիրիացի փախստական է, որը նկարահանումների ժամանակ ապաստանած է եղել Բեռլինի փախստականների ճամբարում։ Նախագծի մտահղացումը ծնվել է Հունաստանի փախստականների ճամբարներում անցկացված մի շարք թատերական սեմինարների ընթացքում, իսկ ոգեշնչման աղբյուր են դարձել իրականում կատարված պատմություններ։

 

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել