Ժամանակացույց

13 Հնս Հինգշաբթի Հնգ 20:00
Երևան
Platform
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 19000

Նկարագրություն

NIGHTWISH-ի լեգենդար ձայնը` Տարյա Տուրունենն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Համերգը տեղի կունենա հունիսի 13-ին Երևանում՝ Պլատֆորմ համերգասրահում։ Սիմֆոնիկ մետալ լեգենդը թողարկել է «Best Of: Living a Dream» հավաքածուն, որը նա կներկայացնի համերգներին իր առաջիկա ամառային շրջագայության շրջանակում։


Տարյա Տուրունենը ներկայացման կարիք չունի. Nightwish խումբի Տարիայի անգերազանցելի ձայնը տարիներ առաջ սիմֆոնիկ մետալ ժանրը հասցրին աննախադեպ բարձունքների: Երգչուհու շնորհիվ խումբը հասավ հսկայական հաջողությունների և սիրված էր նույնիսկ նրանց մեջ, ովքեր նման երաժշտություն չէին լսում։

Երգչուհին ունի 15 տարվա մենակատար կարիերա, 6 թողարկված ալբոմ, անթիվ հիթեր. Տարյա Տուրունենը՝ սիմֆոնիկ մետալի խորհրդանիշը, ներկայացնում է «Best Of: Living a Dream» հավաքածուն, որն իսկական նվեր կլինի նրա ստեղծագործության բոլոր երկրպագուների համար։

«Best Of: Living a Dream» հավաքածուի թողարկումը համընկնում է Տարյայի առաջին սոլո ալբոմի՝ «My Winter Storm»-ի թողարկման տասնհինգերորդ տարեդարձի հետ:

«Այսքան տարի է անցել, և ես դեռ չեմ կարող հավատալ, որ ես թողարկում եմ «Best of Songs» հավաքածու: Պարզապես անհավատալի է մտածել, որ 15 տարի է անցել իմ մենակատար կարիերայի սկզբից... Բայց ես իսկապես երջանիկ եմ, որ կարողացա ստեղծել երաժշտություն, որն ամենից առաջ ուրախություն բերեց ինձ: Եվ ես տեսնում եմ, որ այն ուրախություն պատճառեց շատերին: Այսպիսի 15 տարվա հիանալի հիշողություններով իսկապես երազանք էր հավաքել այս հավաքածուն: Եվ ես անկեղծորեն հուսով եմ, որ դուք վայելեք այն նույնքան, որքան ես՝ դրա ստեղծման ժամանակ»։ - Տարյա

Առաջին անգամ Երևանում՝ անկրկնելի Տարյա Տուրունենի՝ Nightwish-ի միակ լեգենդար համերգը։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել