Մոցարտ, Բեթհովեն և Դվորժակ | Երևանի երիտասարդական նվագախումբ
Ժամանակացույց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Նկարագրություն
Դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանն ու Երևանի երիտասարդական նվագախումբը հրավիրում են ձեզ տարվա ամենատոնական երաժշտական հանդիպումներից մեկին։
Երեկոյի ընթացքում կհնչեն Մոցարտի, Բեթհովենի և Դվորժակի հանրահայտ ստեղծագործությունները՝ երիտասարդական էներգիայով ու նոր շնչով։
Համերգի հատուկ հյուրեր` միջազգային ճանաչում վայելող դաշնակահար և դիրիժոր Դենիս Կոժուխին և ջութակահարուհի Վերա Պանիչ։
Համերգային ծրագրում`
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ` Ջութակի կոնցերտ թիվ 5
Լյուդվիգ վան Բեթհովեն` Դաշնամուրի կոնցերտ թիվ 1
Ընդմիջում
Անտոնին Դվորժակ` Սիմֆոնիա թիվ 8
Մենակատար՝ Վերա Պանիչ (ջութակ)
Դիրիժոր՝ Դենիս Կոժուխին
Թող այս տարվա տոնական օրերը սկսվեն գեղեցիկ երաժշտությամբ, վառ հույզերով ու անմոռանալի տպավորություններով։
Տոմսերն արդեն վաճառքում են։ Հանդիպում ենք դեկտեմբերի 22-ին` ժամը 19:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տոմսերի արժեքը՝ 1000 - 5000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Կազմակերպիչ՝ «Երևանի երիատասարդական նվագախումբ» հիմնադրամ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Մոցարտ 270
Մոցարտ 270
Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտներ թիվ 2 և 4 | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտներ թիվ 2 և 4 | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Կախարդական մեղեդիներ | Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբ
Կախարդական մեղեդիներ | Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբ
Jay-Jay Johanson in Yerevan - Souly Music Hall
