Նկարագրություն
Անցկացրե՛ք ամռան ջերմ երեկոները Վարպետի այգում՝ սիրո, արվեստի և գինու ուղեկցությամբ։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը շարունակում է արդեն սիրված «Միայն սիրո լարը մնաց...» նախագիծը։ Վարպետի գեղեցիկ այգում ներկա գտնվելով այս թատերականացված ընթերցումներին՝ հնարավորություն կունենաք բացահայտելու երկու սիրող սրտերի՝ Ավետիք Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի հանդիպումների, նամակագրության, բաժանման պատմությունը․ այն սիրո մի ամբողջ դրամա է, որ ողջ կյանքի ընթացքում ուղեկցել է բանաստեղծին։
Ներկայացման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն։
Դերասաններ՝
Սիփան Զադոյան
Արև Հակոբյան
Երգչուհի՝ Մարիցա Թիլիքյան
Սցենարի հեղինակներ՝
Ռուզաննա Մեսրոպյան
Աննա Սարոյան
Տոմսի արժեքը ներառում է շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն։
19:00՝ շրջայց թանգարանի հուշային մասում, 19:30՝ ներկայացում։
Կազմակերպիչ՝ «Ա․ Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
ГРЯЗНУЛЯ — премьера в театре arten / արդեն!
ГРЯЗНУЛЯ — премьера в театре arten / արդեն!
Մեկը երկուսի համար
Մեկը երկուսի համար
«Եթե մնայիր…»
«Եթե մնայիր…»
Осень Патриарха
