Նկարագրություն

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը, ստեղծված Ավետիք Իսահակյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա, Արտավազդ մրցանակաբաշխությանը արժանացավ «Տարվա լավագույն մանկական ներկայացում» մրցանակին։

Միասին բացահայտենք գիտության, սիրո, իմաստության և ճշմարտության լույսի գաղտնիքը։
Իսահակյանի հեքիաթների կախարդական աշխարհում երեխաներն ու մեծահասակները կդառնան պատմության անմիջական մասնակիցները։
Միասին կճամփորդենք աշխարհից աշխարհ,
կպարզենք՝ որն է աշխարհի «Ամենապիտանի բանը»,
կփորձենք հասնել «Արևի մոտ», ու կծիծաղենք «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ։
Աննախադեպ, ինտերակտիվ, ջերմ ու հիշվող թատերական փորձառություն՝ ողջ ընտանիքի համար։
Տոն, հեքիաթ և լույս՝ մեկ բեմում 

Տեղերը սահմանափակ են

Կազմակերպիչ՝ «Ա․ Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել