Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ

Ժամանակացույց

20 Փտր Շաբաթ Շբթ 19:00
Երևան
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 10700

Նկարագրություն

Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Վայելեք «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը, իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:

Աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը, ով եռերգության երաժշտության համար արժանացել է 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների, կախարդական համերգներից է, որի տոմսերը շատ շուտով անհասանելի կլինեն։

 

Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին։

— Դուք ձեզ կզգաք Թոլքինի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղեդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է, այնպես չէ՞: Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։

Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:

Բաց մի թողեք ամենագեղեցիկ, հանգստացնող, հմայիչ համերգի տոմսեր ձեռք բերելու հնարավորությունը:

 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Համույթը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Համերգի ծրագիր.
 

•    The Fellowship of the Ring 

•    Bag End 

•    The Shire 

•    Farewell, dear Bilbo 

•    Saruman The White 

•    Gollum 

•    The mirror of Galadriel 

•    The Houses of Healing 

•    The Grace of Undomiel

•    May It Be

•    The Road Goes Ever On

 

 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

 

Կազմակերպիչ՝ Անաստասիյա Ալմինա ԱՁ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել