«ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» | ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ժամանակացույց

14 Դեկ Երկուշաբթի Երկ 13:00
Երևան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագիրը միավորում է քարտեզը, խաղը, բջջային հավելվածն ու վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաները՝ մասնակիցներին հնարավորություն տալով բացահայտելու կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության հետաքրքիր դրվագները։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան Խաչատրյանի համերգային շրջագայությունների աշխարհագրությանը, նրա հանդիպումներին և VR ակնոցի միջոցով կդառնան «Սուսերով պարի» ստեղծման վիրտուալ ականատեսը։

Սա հնարավորություն է Խաչատրյանի երաժշտական աշխարհը բացահայտելու նորարարական, ինտերակտիվ և անմիջական փորձառության միջոցով։

Դեկտեմբերի 14, երկուշաբթի

13:00

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան

Ռազմավարական գործընկեր՝ Մինեքս

Գործընկեր՝ Վիզա

Պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել