Ժամանակացույց
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Նկարագրություն
«Իմ կնոջ ամուսինը»՝ Մկրտիչ Արզումանյանի նոր ներկայացումը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
Տարիքային սահմանափակում՝ 14+
Ժարկեցը Լյուբլյանայից ժամանում է ծովափնյա քաղաք Սպլիտ՝ հանդիպելու Կրեշեին, որպեսզի պատմի իր մեղսավոր կնոջ կատարած հանցագործությունների մասին և նրանք միասին որոշեն, թե ինչպես պատժել նրան։ Անհավանական նորությունները Կրեշեին դրդում են ինքնասպանության։ Կփրկվի՞ արդյոք Կրեշեն և թե ինչ պատժի կարժանանա նրա հանցագործ կինը՝ Դրագիցան, կպարզվի ներկայացման ընթացքում։ Շիլաշփոթ կատակերգություն՝ Միրո Գավրանի համանուն պիեսի հիման վրա, որը լի է զավեշտալի ու հումորային իրադարձություններով, որոնց ընթացքում պարզ է դառնում, որ միշտ պետք է սեփական կարծիք ունենալ, իսկ դժվար պահերին լսել նաև սրտին։
Դերերում՝ Մկրտիչ Արզումանյան, Արման Նավասարդյան, Էվա Խաչատրյան
Բեմադրող ռեժիսոր՝ Նարինե Մալյան
Տոմսերի արժեքը 3000 - 5000 ՀՀ դրամ:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

ՍՊԱՆԴԻ ԱՍՏՎԱԾԸ

«ՄԱՐԴԻԿ։ ԳԱԶԱՆՆԵՐ։ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Մի կյանք, մի խոսք, մի ձայն
