Նկարագրություն


Հունվարի 27-ին՝ ժամը 20:00-ին Երևանի սրտում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ  կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ Համերգային ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։

Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հունվարի ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։


ԾՐԱԳԻՐ

He’s a pirate

Now we are free

This land

Mermaids

Interstellar

Madagascar

Time

Circle of life

I see dead people in boats

The battle

Jack sparrow

Chevaliers

Can you feel the love tonight

Davy Jones 

The medallion calls 


 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։Հասցե՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ, Խ․ Աբովյան փ․ 2, ք․ Երևան, Հայաստան

Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

 Mystery Ensemble

Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ, ինչը թույլ կտա նվագախմբին հանդիսատեսին տեղափոխել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել