ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ
Ժամանակացույց
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Նկարագրություն
Դեկտեմբերի 18 | 19:30
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար
Աստոր Պիացոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։
Պիացոլլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության շունչը․ քնքշությունն ու կիրքը, տխրությունն ու բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ՝ ունկնդրին տանելով հուզական ճամփորդության։
Մերջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից.
«Ամբողջ համերգի ընթացքում փշաքղվում էի»։
«Հուզիչ էր և անմոռանալի»։
«Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։
Դեկտեմբերի 18-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․
Երեկոյի ընթացքում տեղի կունենա շամպայնի հյուրասիրություն։
Նախագծի հեղինակ՝ Աննա Ցագարելի (դաշնամուր)
Ռեժիսոր՝ Սվետլանա Վիսոտսկայա-Բաղդասարյան
Երաժշտախումբ՝
Տիգրան Գրիգորյան (ակորդեոն)
Ռազմիկ Հովհաննիսյան (ջութակ)
Վարդան Շահինյան (կիթառ)
Վյաչեսլավ Ախմետզյանով (կոնտրաբաս)
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
____________________________________________
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
POP Queens Livingston
POP Queens Livingston
𝐑𝐎𝐎𝐌 𝐓𝐎𝐍𝐄 | ԷԼԵԿՏՐՈԱԿՈՒՍՏԻԿ ԵՌՅԱԿ
𝐑𝐎𝐎𝐌 𝐓𝐎𝐍𝐄 | ԷԼԵԿՏՐՈԱԿՈՒՍՏԻԿ ԵՌՅԱԿ
Մոցարտ 270
Մոցարտ 270
Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտներ թիվ 2 և 4 | Եվա Գևորգյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
