Արենի Գինու փառատոն 2026

Ժամանակացույց

03 Հոկ Շաբաթ Շբթ 11:00
Վայոց Ձոր մարզ
Արենի
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 7000

Նկարագրություն

Ամենասպասված փառատոնը վերադառնում է գինու համեր, երաժշտություն և ամենակարևորը՝ ժպիտներով մարդիկ ձեզ են սպասում հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ միասին տոնելու Արենի Գինու փառատոնը։

 

Փառատոնը կմեկնարկի խաղողի ավանդական ճզմման արարողությամբ, որին ամբողջ օրվա ընթացքում կհաջորդեն երաժշտական ու պարային ծրագրեր, անհատ կատարողների ելույթներ և տարբեր ժամանցային ակտիվություններ։

 

Տարեք ձեզ հետ փառատոնի հուշը և բացահայտեք նոր փառատոնային փորձառություններ

 

Այս տարի Արենի Գինու փառատոնն առաջարկում է նոր ձևաչափ՝ միավորելով փառատոնային հուշը, ժամանցն ու հատուկ առաջարկները։

 

Հուշանվեր փաթեթ — 7,000 դրամ

Փաթեթը ներառում է՝

• բրենդավորված գինու բաժակ,

• բաժակի պատյան,

• Փառատոնային գրքույկ։

 

Հոկտեմբերի 3-ին հանդիպում ենք Արենիում՝ գինու, հայկական ավանդույթների, երաժշտության, խաղերի և նոր փառատոնային փորձառությունների շուրջ։

Կազմակերպիչ՝ Արենի փառատոն հիմնադրամ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել