Ժամանակացույց
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Նկարագրություն
Մարտի 15, Երևան – Հեվի մետալի լեգենդների հոբելյանական մեծ համերգը:
40 տարի առաջ նրանք առաջին անգամ բարձրացան բեմ և ակնթարթորեն գրավեցին հանդիսատեսին աներևակայելի էներգիայով, մելոդիկայով և խարիզմայով։ 1985-ի դեբյուտային ելույթից ի վեր, երբ Արիան փոթորկի նման ներխուժեց հայրենի բեմ՝ լիովին փոխելով իրական ռոքի մասին պատկերացումները, խումբն անցել է տպավորիչ ճանապարհ՝ դառնալով հետխորհրդային տարածքի ամենավառ ու սիրված մետալ-խմբերից մեկը՝ որն իրավամբ կրում է Լեգենդի կոչումը։
Խմբի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է 13 ստուդիական ալբոմ, ավելի քան 10 համերգային թողարկում (այդ թվում՝ սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ), մի քանի հավաքածու, ինչպես նաև բազմաթիվ DVD-ներ և տեսահոլովակներ։ Արիան ելույթ է ունեցել մեծ համերգասրահներում ու լեփ-լեցուն դահլիճներում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Նրանք միշտ զարմացրել են հանդիսատեսին տեխնոլոգիական բարձրակարգ շոուներով, որոնք համեմատելի են արևմտյան լավագույն շոուների հետ։ Այդպիսի շոուներից մեկը՝ «Հյուրը ստվերների թագավորությունից», կենդանի կատարմամբ դիտել է մոտ 200,000 հանդիսատես, իսկ դրա թվային տարբերակը հավաքել է շուրջ 3 միլիոն դիտում։
Տարիներն անցնում են, սերունդները փոխվում են, բայց Արիան մնում է նույնն ինչ 40 տարի առաջ։ Նրանք շարունակում են «թռչել հեռուներ», «կռել մետալը», և «դղրդեցնել աշխարհը» և «հավատալ հաջողության նշանին»՝ շարունակելով հավաքել բոլոր տարիքի նվիրված երկրպագուներով լի սրահներ։
Խմբի կարիերայի Հոբելյանական տարին կնշվի համապատասխան մասշտաբով՝ շլացուցիչ լույսերով, բարձրակարգ ձայնային էֆեկտներով, խմբի լավագույն հիթերով և, իհարկե, Արիային բնորոշ անկրկնելի խարիզմայով։ Միացեք այս երաժշտական տոնին, որը միայն իրական լեգենդները կարող են ստեղծել։