Նկարագրություն
2024, Լիբանան/Կատար/Դանիա, 180 րոպե
Ռեժիսոր՝ Ֆարա Կասեմ
Ավելի քան մեկ տասնամյակ անց Ֆարան վերադառնում է Լիբանանի Տրիպոլի քաղաքը՝ տարեց, այրիացած հորը` Մուստաֆային խնամելու, բայց հարազատ քաղաքը ճգնաժամի մեջ է։ Սերնդային տարբերությունները հաճախ հանգեցնում է վեճերի երկրի քաղաքական անկայունության շուրջ՝ դժվարացնելով շփումը հոր ու դստեր միջև։ Բայց փոխըմբռնման այս բացակայության մեջ հումոր կա և իրար հասկանալու ձգտում։ Մուստաֆան իր գաղտնի ապաստանն ունի՝ զուտ տղամարդկանցից կազմված մի բանաստեղծական խմբակ, որը կազմված է համառ, բայց և դուրեկան անդամներից, նրանք ամեն շաբաթ հավաքվում են դասական արաբերենով բանաստեղծություններ կարդալու, քաղցրավենիք վայելելու և ամեն ինչի շուրջ վիճաբանելու։ Հոր հետ հարաբերությունները հարթելու համար Ֆարան որոշում է միանալ խմբակին և խոսել բանաստեղծական տողերով՝ նրա ներսի պոետի հետ հաղորդակցվելու համար։ Մինչ Մուստաֆայի առողջությունը վատանում է, իսկ երկրով մեկ 2019-ի հոկտեմբերի հեղափոխությունն է բռնկվում, պոեզիան դառնում է մի վերջին զրույցի նրանց հնարավորությունը: