Նկարագրություն
Ապրիլի 4-ին՝ ժամը 20։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի յուրահատուկ համերգ։ Mystery Ensemble-ն իր փայլուն, կենսախինդ և գունեղ կատարմամբ կտեղափոխի ձեզ 007 գործակալի մասին լեգենդար ֆիլմերի սաունդթրեքերի գրավիչ աշխարհ։ Ծրագրում կհնչի Բիլի Այլիշի, Ադելի, Նենսի Սինատրայի, Քրիս Քորնելի, Շիրլի Բասիի, Ջոն Բերիի հիթերի երաժշտությունը։ Կլինեն նաև անակնկալներ։
Դուք կվայելեք նվագախմբի վարակիչ էներգիան, հոյակապ հեղինակային մշակումները, կատարողական վարպետությունը, և այս ամենը ռոմանտիկ և խորհրդավոր կամերային երաժշտության սրահի կամարների ներքո։
Ջեյմս Բոնդի ֆրանշիզը վաղուց դարձել է ժամանակակից կինոյի կլասիկա։ Եթե անգամ չեք դիտել բոնդիանայի և ոչ մի ֆիլմ, միևնույն է գիտեք գլխավոր հերոսին և լսել եք ֆիլմերի սաունդթրեքերը:
Սա պատմության մեջ ամենաերկարամյա ֆիլմաշարն է․ սյուժեներն այս կամ այն կերպ արտացոլել են իրական աշխարհի կարևոր իրադարձությունները՝ էներգետիկ ճգնաժամեր և հեղաշրջումներ Լատինական Ամերիկայում, սառը պատերազմ և ԽՍՀՄ փլուզում: Բայց գլխավորն, անխոս, անպարտելի 007 գործակալի հմայքն ու էլեգանտությունն էր։
Բոնդի հետ միասին փոխվում էր նաև երաժշտությունը։ Վաթսունականներին կրուներներն (crooners) ու փոփ երգիչներն էին, յոթանասունականներին՝ սոֆթ փոփը (ընդմիջվելով Փոլ ՄքՔարթնիի կատարմամբ), ութսունականների երկրորդ կեսին նոր ալիքն էր և սոուլը, իննսունականներին ու զրոյականների սկիզբում՝ փոփն ու այլընտրանքային երաժշտությունը։ Ամեն ինչ փոխվեց միայն այն ժամանակ, երբ Բոնդի դերակատարը դարձավ Դենիել Քրեյգը. բոնդիանայի վերջին ֆիլմերի երաժշտությունը ողբերգական բալլադ է նվագախմբի ուղեկցությամբ:
Ֆիլմի երգերը ձայնագրել են իրենց դարաշրջանի լավագույն կատարողները՝ ՄքՔարթնիից մինչև a-ha, Garbage-ից Մադոննա: Սակայն շատ հայտնի կատարողներն էլ մնացին չպահանջված։ Բոնդի մասին ֆիլմերի համար իրենց երգերն են առաջարկել Blondie-ն և Էլիս Կուպերը, Pet Shop Boys-ը և Johnny Cash-ը, Saint Etienne-ը և Radiohead-ը: Մերժում ստանալով, նրանցից շատերը վերամշակեցին դրանք իրենց ալբոմների համար:
Բաց մի՛ թողեք Երևանի կենտրոնում Ջեյմս Բոնդի հետ հանդիպելու հնարավորությունը։
Ձեզ և ձեր մտերիմներին նվիրեք այս գարնան կախարդական երաժշտական իրադարձություններից մեկը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 20:00-ին։
Հասցե․ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, վիրտուոզ տիրապետումը ստեղնաշարային գործիքներին, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Ծրագիր
● Diamonds are Forever
● For Your Eyes Only
● GoldenEye
● Goldfinger
● James Bond Theme
● No Time To Die
● Nobody Does it Better
● Skyfall
● The Look of Love
● The World Is Not Enough
● Tomorrow Never Dies
● Writing’s On The Wall
● You Only Live Twice
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ