Գործատուների շահերի պաշտպանությունը Հայաստանում

Ժամանակացույց

21 Նմբ Ուրբաթ Ուր 09:30
Երևան
Վիշապ դահլիճ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 14000

Նկարագրություն

Ամերիկյան առևտրի պալատն ու Andersen in Armenia-ն սիրով հրավիրում են մասնակցելու՝  «Գործատուների շահերի պաշտպանությունը Հայաստանում» թեմայով թեմատիկ սեմինարի։

Սեմինարը տեղի կունենա.

 Նոյեմբերի 21, 2025
 09:30 – 13:00
 «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց

Եռաժամյա այս սեմինարը նախատեսված է գործատուների, բիզնես ղեկավարների, ֆինանսական հաստատությունների և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար:

Սեմինարի ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին`

  • Հակամրցակցային կետերի էությունը և գործնական նշանակությունը ՀՀ պայմաններում,
  • Չբացահայտման համաձայնագրեր (NDA) և այլ պայմանագրային մեխանիզմներ՝ գործատուի շահերի պաշտպանության համար,
  • Մտավոր սեփականության պաշտպանության և նյութական պատասխանատվության հարցեր,
  • Արբիտրաժային համաձայնագրեր և վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներ,
  • Ժամանակակից մարտահրավերներ և նորարար պայմանագրային լուծումներ՝ հեռավար աշխատանքի և թվային միջավայրի պայմաններում։

 Մանրամասների համար ներկայացնում ենք սեմինարի օրակարգը. https://bit.ly/47ujNkg

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԱՊՀ-ի անդամների և Անդերսենի գործընկերների համար յուրաքանչյուր ընկերությունից մինչև երեք մասնակից կարող են մասնակցել անվճար, իսկ հավելյալ մասնակիցների դեպքում մասնակցության վճարը կազմում է 14,000 ՀՀ դրամ:

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել