Նկարագրություն
«Ջոկեր» ֆիլմի երկար սպասված երկրորդ մասի ցուցադրմանմ ընդառաջ, առաջարկում ենք թարմացնել ձեր հիշողությունները (կամ առաջին անգամ դիտել) 2019 թվականին թողարկված օրիգինալ ֆիլմը։ Ինչպես նաև լսել կինոգիտակ Պավել Օրլովի (Կինոպոիսկ) դասախոսությունը ֆիլմի մասին։
Թոդ Ֆիլիպսի (հայտնի է «Տղաները Վեգասում» ֆրանշիզայով) ֆիլմն այնքան յուրօրինակ տեսանկյունից ներկայացրեց DC տիեզերքի գերչարագործ Ջոքերին, որ արժանացավ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։
Ֆիլմում բացահայտվեցին կոմիքսի տրագեդիայի նոր խորություններ։ Հերոսների պայմանական աշխարհը փոխարինվեց մի պատմությամբ, որտեղ հասարակ մարդը, հանգամանքների ճնշման ներքո, կորցնում է իր քաղաքակիրթ տեսքը։ Գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսը, իր խելագար կերպարով, եթե չգերազանցեց լեգենդար Հիթ Լեջերին, ապա ստեղծեց ոչ պակաս ուժեղ տարբերակ հայտնի կերպարի համար։
Դիտում ենք և քննարկում ֆիլմը Երևանի կենտրոնում՝ տանիքում՝ հարմարավետ և հաճելի երեկոյան մթնոլորտում։
Ձեզ հետ,նույն սեղանի շուրջ կարող են նստել նաև այլ հյուրեր
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Ամանորը դիմավորենք գրքերով․ գրքային Secret Santa ԿարդաLove հարթակի հետ
Ամանորը դիմավորենք գրքերով․ գրքային Secret Santa ԿարդաLove հարթակի հետ
Sunday Brunch at Van Ardi
Sunday Brunch at Van Ardi
Տոմսեր առկա չեն
Շրջայց և համտես «Մանուկյան գինու և կոնյակի» գործարանում
Շրջայց և համտես «Մանուկյան գինու և կոնյակի» գործարանում
Անգլերենի անհատական դասընթաց | ՕՆԼԱՅՆ
