Նկարագրություն

Լյուդովիկո Էյնաուդին ներկայացրել է «Seven Days Walking» յոթհատորյա երաժշտական ​​նախագծի եզրափակիչ մասը  2019 թվականի աշնանը: Նա բնության, տրամադրության և եղանակի հիասքանչ էսքիզներ է արել Շվեյցարիայի ձյունածածկ լեռներով զբոսնելիս։ Հանճարեղ կոմպոզիտորի երաժշտությունը հիանալի բացահայտվում է եկեղեցու կամարների լուսային պրոեկցիաների միջոցով։


Լյուդովիկո Էյնաուդին, անկասկած, նեոկլասիցիզմի ամենանշանավոր ներկայացուցիչներից է։ Բայց հաջողությունն ու ճանաչումը նրան հեշտ չեն տրվել։ Իտալացին մանկուց զգում էր իր ընտանիքի անդամների ձեռբերումների ծանրության բեռը։ Լյուդովիկոյի մայրը դաշնամուր էր նվագում։ Մորական պապը իտալական օպերաների կոմպոզիտոր էր և դիրիժոր։ Հայրը հայտնի գրահրատարակիչ էր։ Հորական պապը՝ Լուիջի Էյնաուդին, եղել է հետպատերազմյան Իտալիայի առաջին նախագահը։


Լյուդովիկոն իրեն համարում է դասական երաժշտության աշխարհի ուղեկցորդ լայն լսարանի համար։ Նրա Elements (2015) ալբոմը անհավանական կոմերցիոն հաջողություն ունեցավ․ այն վերջին 20 տարում UK Albums Chart-ում տեղ գտած միակ դասական ձայնագրությունն է: Էյնաուդիի սաունդթրեքերը նրան մեծ համբավ բերեցին։ Ֆրանսիական «1+1» կատակերգությունը մեծամասամբ նրա  կենսահաստատող երաժշտության շնորհիվ արժանացավ միլիոնավոր մարդկանց համակրանքին։ Աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտորն ու դաշնակահարն ավելի քան 20 համարակալված ալբոմների, ինչպես նաև Դարեն Արանովսկու «Սև կարապ», Քեյսի Աֆլեքի «Ես դեռ այստեղ եմ» և Քսավիե Դոլանի «Սիրելի մայրիկ» ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակն է։


Լյուդովիկո Էյնաուդիի երաժշտությունը դանդաղեցման և հանդարտանալու  հրովարտակ է։

ԾՐԱԳԻՐ

1. Petricor 2. Fly  3. Divenire 4. Una mattina 5. Due tramonti 6. Experience 7. Tu sei 8. Le onde  9. Nuvole Bianche  10. Elements 11. Oltremare 12. Primavera 13. Life 14. Elegy for the Arctic 15. Golden butterflies

Խնդրում ենք նկատի ունենալ, որ համերգի ծրագիրը կարող է փոփոխվել

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

ԿԱՏԱՐՈՂԻ ՄԱՍԻՆ

Տիգրան Բերկելյանը ծնվել է 1988թ. Նիժնի Նովգորոդում (Ռուսաստան)։ Յոթ տարեկանից սկսել է ստանալ երաժշտական ​​կրթություն նախ Երևանի Քուշնարյանի անվան երաժշտական ​​դպրոցում, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական ​​տասնամյա դպրոցում Մարգարիտա Հակոբյանի դասարանում: 2006 թվականին շարունակել է ուսումը Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայում` Իգոր Յավրյանի ղեկավարությամբ։ ԵՊԿ-ն ավարտելուց հետո ընդունվել է Կրիստիանսանդ քաղաքի (Նորվեգիա) Ագդերի (UiA) համալսարանի մագիստրատուրա։

 

Վարպետության դասեր է առել Յուրի Հայրապետյանից, Էշլի Վոսից, Մարիաննա Շիրինյանից, Ստեֆան Կովաչևիչից, Այնար Նեքլբերգից։

 

Դաշնակահարը 10-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոնների, այդ թվում՝ Գրիգի անվան հեղինակավոր միջազգային մրցույթի (Նորվեգիա) դափնեկիր է։ Որպես մենակատար և կամերային երաժիշտ հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Իսրայելում և Նորվեգիայում։

 

Ներկայումս դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մշակութային աջակցության պետական ծրագրի և կանադական Ատգեն Արմենյան Հիմնադրամի աջակցությամբ վարպետության դասեր են անցկացնում Հայաստանի բազմաթիվ մարզերում:


Մասնակցություն մրցույթներին և փառատոններին․


2014 - Գրիգի անվան միջազգային մրցույթի (Նորվեգիա) 3-րդ մրցանակ 

2012 - մասնակցություն Էյլաթի  (Իսրայել) կամերային երաժշտության միջազգային փառատոնին

2010 - մասնակցություն Կամերային երաժշտության միջազգային փառատոնին Սալոնիկում (Հունաստան)

2010 - Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների II մրցույթի 1-ին մրցանակ և հատուկ պարգև

2009 - Գ. Սարաջևի անվան VI դաշնամուրային մրցույթի 2-րդ մրցանակ

2008- 1-ին մրցանակ խոշոր ծավալի ստեղծագործությունների լավագույն կատարման համար

2007- մասնակցություն «Կամար Արտ» ժամանակակից և ավանդական արվեստի  փառատոնին

2004 - Վլադիմիր Հորովիցի հիշատակին նվիրված երիտասարդ կատարողների մրցույթի 2-րդ մրցանակ 

2002 - երիտասարդ կատարողների հանրապետական ​​մրցույթի 2-րդ մրցանակ

Ծրագիր

Petricor 

Fly  

Divenire 

Una mattina 

Due tramonti 

Experience 

Tu sei 

Le onde  

Nuvole Bianche  

Elements

Oltremare  

Primavera 

Life 

Elegy for the Arctic 

Golden butterflies

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել