Նկարագրություն
Էնիգմա։ Էնյա։ Նեոդասականը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ
Հունվարի 13-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը, անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Էնիգմայի հայտնի հիպնոսային գլուխգործոցներ, Էնյայի հրեշտակային մեղեդիներ, նեոկլասիկայի հիթեր․ այսպիսին է 2024 թվականի հունվար ամսվա ամենախորհրդավոր վերբեռնող համերգը հանրահայտ Mystery Ensemble-ի կատարմամբ:
Կարևոր խնդրանք․ այս երեկո պատրաստվեք ստանալ առավելագույն հաճույք, ամենավառ վերապրումներ և եզակի փորձառություն։ Այս համերգն իսկապես խորհրդավոր է լինելու, կամերային՝ լեցուն սրբազան իմաստով։
Վայելեք տաղանդավոր երաժիշտների կենդանի կատարումը, ընկղմվեք հնչյունների և հույզերի օվկիան, որոնք ձեզ անմոռանալի տպավորություններ կպարգևեն: Շտապե՛ք ձեռք բերել տոմսեր, քանի դեռ դրանք առկա են։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 20:00-ին։
Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:
ԾՐԱԳԻՐ
The Landing
Era - Ameno
Enya - Only Time
Enigma -Back to the Rivers suite
Ludovico Einaudi - Petricor
M.Nyman - Songs for Tony
Enigma - Sadeness
Enigma - Return to Innocence
Ludovico Einaudi - Experience
Hans Zimmer - Now we are free
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Պրոգ ռոք համերգ | Վահան Արծրունու ստեղծագործությունների երեկո

Հայկ Պետրոսյան «Լույս Զվարթ».Նվիրում Կոմիտաս Վարդապետին

Дельфин
