Նկարագրություն
Դենիս Մացուև և ընկերներ՝ «Դասականն ու ջազը» հատուկ ծրագրով առաջին անգամ Հայաստանում:
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահարը հանդես կգա ընկերների հետ՝ դասական և ջազային կատարումներով։
Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան՝ «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս նախագիծն իր փառքի վերելքին է հասել այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։
Դենիս Մացուևը՝ համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար և ջազի հանճարը, Պ.Ի. Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողը և Գրամաֆոն մրցանակի դափնեկիրը, ում անգերազանցելի վիրտուոզությունն ու հուզիչ կատարումները գերել են հանդիսատեսին Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլում, Վիեննայի Շտացալ համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում և աշխարհի այլ անվանի համերգասրահներում։
«Ջազը և դասականը» ծրագրի շրջանակներում մասնակցում են նաև՝
- Անդրեյ Իվանով /կոնտրաբաս/
- Ալեքսանդր Սինգեր /հարվածային գործիքներ/
- Եկատերինա Մոչալովա /դոմրա/
- Բորիսլավ Ստրուլև /թավջութակ/
- Սոֆյա Տյուրինա /սաքսոֆոն/
Եկատերինա Մոչալովան կատարելու է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Բացինիի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը՝ դոմրայի հնչյունավորմամբ՝ ջութակի փոխարեն։
Համերգի ընթացքում դուք կվայելեք Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի, Շոստակովիչի լավագույն ստեղծագործություններից։ Երաժիշտների յուրահատուկ մեկնաբանություններն ու էներգիան այս համերգին նոր մակարդակի երաժշտական փորձառություն են երաշխավորում։
Համերգի տոմսերի փոխհատուցման քաղաքականություն
1. Տոմսերի գնման հաստատում
Գնված բոլոր տոմսերը համարվում են վերջնական և հաստատված, ենթակա չեն վերադարձի (ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, եթե համերգը չեղարկվում է կամ կատարվի որևէ փոփոխություն):
2. Չեղարկում
Համերգի չեղարկման դեպքում տոմսերի գնորդները կարող են ստանալ տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում։ Գումարի վերադարձը կկատարվի չեկարման հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում։
3. Ամսաթվի փոփոխություն
Համերգի ամսաթվի հետ փոփոխության դեպքում բոլոր գնված տոմսերը գործում են հայտարարված նոր ամսաթվի համար: Եթե նոր ամսաթիվը հարմար չէ գնորդին, տոմսերի գումարը կարող է փոխհատուցվել: Ամսաթվի փոփոխության հետ կապված գումարի վերադարձման հարցումները կկատարվեն նոր ամսաթվի հայտարարումից հետո՝ 15 օրվա ընթացքում:
4. Փոխհատուցման հարցումներ
- Գումարի վերադարձ պահանջելու համար տոմսերի գնորդները կարող են դիմել փառատոնի սպասարկման թիմին հետևյալ կապի միջոցներով՝ էլ. հասցե info@yerevanfestival.am և հեռախոսահամար՝ +374 77 805687:
- Հետվճարները կհաշվարկվեն հետևյալ կերպ.
· Մինչև հոկտեմբերի 10-ը՝ ամբողջական փոխհատուցում
· Հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 20-ը՝ տոմսերի արժեք - (30% տոմսի արժեք)
· Հոկտեմբերի 21-ից հոկտեմբերի 31-ը՝ տոմսերի արժեք - (50% տոմսի արժեք)
· Նոյեմբերի 1-ից՝ գումարը չի վերադարձվում
5. Չօգտագործված տոմսերի վերադարձ
Չօգտագործված տոմսերի համար, ներառյալ համերգին չներկայանալը, գումարի վերադարձ չի իրականացվում:
6. Փոխհատուցման քաղաքականության փոփոխություններ
Փառատոնն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու այս քաղաքականությունը։ Ցանկացած փոփոխություն կտեղեկացվի տոմսերի գնորդներին և կտեղադրվի տոմսերի վաճառքի հարթակի կայքում։