Description

Մանթաշյանց բիզնես ակումբը շարունակում է #MantashayntsOpenEvents ձևաչափով հանդիպումների շարքը։

Այս անգամ դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ ամենահին և առեղծվածային ոգելից խմիչքների մասին։ Ալկոհոլային խմիչքների արտադրությունը և դրանց օգտագործումը արտացոլում են տարբեր երկրների բնակչության մշակութային և կրոնական առանձնահատկությունները։ Տարատեսակ և բազմահամ խմիչքների արտադրությամբ Հայաստանը առաջատարների ցանկում է։ Հայաստանում արտադրված խմիչքները լավագույնս են ներկայացնում հայկական տերուարի ողջ առանձնահատկությունը։

Սա եզակի հնարավորություն է ծանոթանալու հայկական խմիչքների արտադրությանն ու դրանց ստեղծման պատմությանը։

Հայկական խմիչքների մասին կներկայացնեն ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, իսկ արդեն հանդիպման վերջում տեղի կունենա հյուրասիրություն՝ կհամտեսենք հնագույն ավանդույթների ու նորարարական տեխնոլոգիաների միախառնումից ստեղծված խմիչքները։

Օրվա խոսնակներն են՝

✔️ Սամվել Մաչանյան -Alluria Wines ընկերության հիմնադիր տնօրեն

✔️ Կարեն Խաչիկյան - Աբրիկոն ընկերության հիմնադիր

✔️ Արսեն Մկրտչյան- NOA Wines ընկերության հիմնադիր տնօրեն

 Մանթաշյանց գործարարների ակումբի ներկայացուցիչներից Սամվել Մաչանյանը կներկայացնի «Գինեգործության տարբեր երանգները» թեմայով ելույթը, Կարեն Խաչիկյանը կխոսի «Հավերժացնելով հայկականը. Աբրիկոն-ի մասին», իսկ Արսեն Մկրտչյանը անդրադարձ կկատարի «Հարակայունությունը գինեգործությունում, NOA-ի օրինակին»։

 Բաց մի՛ թողեք արդյունավետ 1,5-ժամյա հնարավորությունը՝ ձեր հմտությունները զարգացնելու և նոր կապեր հաստատելու համար։

 Հունիսի 4

Ժամը՝ 19։00

Վայր՝ Elite Plaza - Mantashev Ballroom

ՄՈՒՏՔԱՎՃԱՐ 5000 դրամ


Photo and video

Share