Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում

Ժամանակացույց

06 Մար Ուրբաթ Ուր 09:00
Երևան
ԴԱՏԱԱՐՏ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 14000

Նկարագրություն

Ուրախ ենք հրավիրել Ձեզ «Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում» թեմատիկ սեմինարի, որը կազմակերպվում է ԱԱՊՀ-ի Կրթության և աշխատուժի զարգացման կոմիտեի և Այ Թի Պարկ բիզնես կենտրոնի համագործակցությամբ:

 6 մարտ, 2026

 09:00 – 14:30

DataArt Armenia, Պարոնյան 40

 Խոսնակ՝ պարոն Գարեգին Չուգասզյան, AgentPark Ltd-ի գործադիր տնօրեն

Այս սեմինարը հնարավորություն կտա ձեռք բերել գործնական գիտելիքներ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների, դրանց բիզնես կիրառությունների և ռազմավարական ներդրման շրջանակների վերաբերյալ։

Սեմինարը նախատեսված է՝

Ընկերության ղեկավարների (C-Level Executives), բիզնեսի զարգացման և ռազմավարության մասնագետների, մարքեթինգի և հաղորդակցության ղեկավարների, գործառնությունների ղեկավարների, մարդկային ռեսուրսների մասնագետների, ձեռներեցների, ստարտափ հիմնադիրների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ԱԲ-ի ազդեցությունը բիզնեսի միջավայրում։

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝

       Հասկանալ ԱԲ-ի հիմունքները և դրանց տարբերությունը,

       Բացահայտել ԱԲ-ի գործնական կիրառությունները,

       Գնահատել ԱԲ-ի գործիքները և հարթակները բիզնեսում կիրառելու համար,

       Ճանաչել ԱԲ-ի ներդրման հնարավորություններն ու ռիսկերը,

       Մշակել ԱԲ-ի ինտեգրման ճանապարհներ,

       Կողմնորոշվել ԱԲ-ին առնչվող էթիկական կիրառման սկզբունքներում։

Դասընթացը ներառում է՝

       ուսումնական նյութեր,

       ընտրված գործիքակազմի և ընթերցումների ուղեցույց,

       մասնակցության հավաստագիր,

       փորձառու մենթորներ՝ ԱԲ-ի խորքային գիտելիքներով և բիզնես փորձով։

 Հղումին կից կարող եք գտնել սեմինարի օրակարգը՝  https://shorturl.at/cpnmZ

  Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեմինարի գործնական հատվածի  համար մասնակիցները պետք է ունենան անձնական համակարգիչներ։

Սեմինարը կանցկացվի հայերեն լեզվով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԱՊՀ-ի անդամների համար յուրաքանչյուր ընկերությունից մինչև երեք մասնակից կարող են մասնակցել անվճար, իսկ հավելյալ մասնակիցների դեպքում մասնակցության վճարը կազմում է 14,000 ՀՀ դրամ:

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել