Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում
Ժամանակացույց
ԴԱՏԱԱՐՏ
Նկարագրություն
Ուրախ
ենք հրավիրել Ձեզ «Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում
և բիզնեսում» թեմատիկ սեմինարի, որը կազմակերպվում է ԱԱՊՀ-ի Կրթության և աշխատուժի զարգացման
կոմիտեի և Այ
Թի Պարկ բիզնես կենտրոնի համագործակցությամբ:
6 մարտ, 2026
09:00 – 14:30
DataArt
Armenia, Պարոնյան 40
Խոսնակ՝ պարոն Գարեգին Չուգասզյան, AgentPark Ltd-ի գործադիր տնօրեն
Այս
սեմինարը հնարավորություն կտա ձեռք բերել գործնական գիտելիքներ արհեստական բանականության
(ԱԲ) տեխնոլոգիաների, դրանց բիզնես կիրառությունների և ռազմավարական ներդրման շրջանակների
վերաբերյալ։
Սեմինարը նախատեսված է՝
Ընկերության
ղեկավարների (C-Level Executives), բիզնեսի զարգացման և ռազմավարության մասնագետների,
մարքեթինգի և հաղորդակցության ղեկավարների, գործառնությունների ղեկավարների, մարդկային
ռեսուրսների մասնագետների, ձեռներեցների, ստարտափ հիմնադիրների և բոլոր նրանց համար,
ովքեր ցանկանում են հասկանալ ԱԲ-ի ազդեցությունը բիզնեսի միջավայրում։
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝
● Հասկանալ ԱԲ-ի հիմունքները և դրանց
տարբերությունը,
● Բացահայտել ԱԲ-ի գործնական կիրառությունները,
● Գնահատել ԱԲ-ի գործիքները և հարթակները
բիզնեսում կիրառելու համար,
● Ճանաչել ԱԲ-ի ներդրման հնարավորություններն
ու ռիսկերը,
● Մշակել ԱԲ-ի ինտեգրման ճանապարհներ,
● Կողմնորոշվել ԱԲ-ին առնչվող էթիկական
կիրառման սկզբունքներում։
Դասընթացը ներառում է՝
● ուսումնական նյութեր,
● ընտրված գործիքակազմի և ընթերցումների
ուղեցույց,
● մասնակցության հավաստագիր,
● փորձառու մենթորներ՝ ԱԲ-ի խորքային
գիտելիքներով և բիզնես փորձով։
Հղումին կից կարող եք գտնել սեմինարի օրակարգը՝ https://shorturl.at/cpnmZ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեմինարի
գործնական հատվածի համար մասնակիցները պետք
է ունենան անձնական համակարգիչներ։
Սեմինարը
կանցկացվի հայերեն լեզվով։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԱՊՀ-ի անդամների համար յուրաքանչյուր ընկերությունից մինչև երեք մասնակից կարող են մասնակցել անվճար, իսկ հավելյալ մասնակիցների դեպքում մասնակցության վճարը կազմում է 14,000 ՀՀ դրամ:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Կարինա Առուստամյան և The Band
Կարինա Առուստամյան և The Band
Ահարոնյան, Հայրապետյան, Վայնբերգ | Մարիո Բրունելլո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Ահարոնյան, Հայրապետյան, Վայնբերգ | Մարիո Բրունելլո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Փարիզ, Նյու Յորք և Երևան
Փարիզ, Նյու Յորք և Երևան
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՐԻՈ
