Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Ժամանակացույց

28 Հնս Կիրակի Կրկ 19:00
Երևան
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 9700

Նկարագրություն

Ինտերստելար.Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

Հունիսի 28-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային
երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային
ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery
Ensemble-ի ընկերակցությամբ:
Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի
մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։
Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը,
փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ,
մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար
պիտանի մոլորակ…
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող
ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Այս առանձնահատուկ երաժշտական արկածը հիրավի կդառնա
2026 թվականի հունիս ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս
ամառ ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական
գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց
առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային
վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ
երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ Իսահակյան 1, ք Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը,
յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու
տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ
կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է
ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
● Հանս Ցիմեր — Dreaming of the Crash
● Հանս Ցիմեր — Mountains
● Հանս Ցիմեր — Detach
● Հանս Ցիմեր — Coward
● Հանս Ցիմեր — Day One
● Հանս Ցիմեր — No time for Caution
● Հանս Ցիմեր — Message from Home
● Հանս Ցիմեր — S.T.A.Y.
● Հանս Ցիմեր — Cornfield Chase

Կարևո՛ր է։ Հանս Ցիմերը համերգին չի մասնակցում։

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել
Կազմակերպիչ՝ ԱՆԱՍՏԱՍԻՅԱ ԱԼՄԻՆԱ (ԱՁ)`  +37441280620

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել